ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Amnesty International. Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանում խոշտանգումների վտանգի տակ է

Amnesty International. Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանում խոշտանգումների վտանգի տակ է
13.02.2017 | 12:10

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնումը: «Ալեքսանդր Լապշինի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի, և նա պետք է անհապաղ ազատ արձակվի»,- ասված է կազմակերպության հայտարարությունում: Amnesty International-ին հայտնի չէ որևէ այլ դեպք, երբ առանց թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանի իշխանություններն արտահանձնման հայց են ներկայացրել:


Կազմակերպությունում կարծում են, որ Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը և նրա դեմ մեղադրանքները գլխավորապես կապված են նրա բլոգի հետ, Ադրբեջանի սահմանամերձ հսկողության համակարգի և երկրում սոցիալական անհավասարության շուրջ նրա քննադատության հետ: Սահմանի ապօրինի հատման քրեական մեղադրանքների առնչությամբ կազմակերպությունը պնդում է, որ ապօրինի սահմանահատումը չի կարելի դիտարկել հանցագործություն:


Amnesty International-ը կարծում է, որ նրա ձերբակալությունն ամենաթողություն է, և պահանջում է դադարեցնել Լապշինի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելով, որտեղ նա խոշտանգումների և դաժան վերաբերմունքի այլ տեսակների սպառնալիքի տակ է, բելառուսական իշխանությունները չեն կատարել մարդու իրավունքների ոլորտում իրենց միջազգային պարտավորությունները:

Դիտվել է՝ 1206

Մեկնաբանություններ